copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 20:13 30-03-2026

Խաչատուր Հունանյանը կապի է դուրս եկել. նա նոր մանրամասներ է հայտնել իր վիճակի մասին

Երկար դադարից հետո Խաչատուր Հունանյանը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ անկեղծորեն պատմել է իր ներկայիս վիճակի և բուժման ընթացքի մասին։

Չնայած առկա դժվարություններին, նա պահպանում է լավատեսությունը։

Խաչատուրը նշել է, որ շարունակում է մնալ Գերմանիայում, սակայն տեղափոխվել է այլ հիվանդանոց՝ բուժման հաջորդ փուլն անցնելու համար։ Տեսանյութում նա առանձնացրել է մի քանի կարևոր հանգամանք:

Նա նշել է, որ վերջերս թոքաբորբ է տարել, ինչի պատճառով շնչառությունը դեռևս մնում է դժվարացած։ Այս պահին նա դեռևս չի կարողանում քայլել, ինչը բուժման ընթացքի ամենաբարդ կողմերից մեկն է։

«Ամեն բան լավ է լինելու»․ - սա է Խաչատուրի գլխավոր ուղերձն իր հետևորդներին, ինչը փաստում է նրա ամուր կամքի և հավատի մասին։ Այս տեղեկությունը հույս է ներշնչում բոլոր նրանց, ովքեր հետևում են նրա ապաքինմանը։

Ամենից շատ դիտված