copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 16:07 30-03-2026

140 տոննա մարդասիրական բեռ կարիքավոր արցախցիներին՝ «Եվրասիա» կազմակերպության կողմից

Ութ ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին մոտ 140 տոննա մարդասիրական օգնություն է բաշխվել, հայտնում է Ռուսական մարդասիրական առաքելությունը։

Բռնի տեղահանվածներին աջակցության ծրագիրն իրականացնում է «Եվրասիա» ընկերությունը «Ռուսական մարդասիրական առաքելության» հետ համատեղ՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի օժանդակությամբ։
Անցյալ հանգստյան օրերին կարիքավորներին ևս 513 ունիվերսալ փաթեթներ են փոխանցվել, այդ թվում՝ սնունդ և հիգիենայի պարագաներ։

«Օգնություն է տրամադրվել բնակչության ամենախոցելի խմբերին՝ I և II խմբերի հաշմանդամներին, միայնակ թոշակառուներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեծածավալ մարդասիրական նախագիծը մոտենում է ավարտին։