copy image url
Մշակույթ 3 ամիս առաջ - 23:27 29-03-2026

Հայտնի են «Խազեր 2026»-ի մրցանակակիրները

Հայկական երաժշտության սպասված իրադարձություններից մեկի՝ «Խազեր 2026» մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են տարվա լավագույն արտիստներն ու նախագծերը:

Այս տարվա հաղթողները՝

«Լավագույն երգ»՝ «Ճանապարհեցիր ինձ տուն»՝ Սոնա Ռուբենյան,
«Լավագույն ալբոմ»՝ Brunette,
«Լավագույն փոփ երգիչ»՝ Արամ MP3,
«Լավագույն փոփ երգչուհի»՝ Իվետա Մուկուչյան,
«Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն»՝ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիա,
«Լավագույն տեսահոլովակ»՝ «Վարդավառը գալիս է»՝ Սոնա Ռուբենյան (ռեժ Արթուր Մանուկյան),
«Լավագույն ջազ արտիստ կամ խումբ»՝ Խաչիկ Սահակյան,
«Լավագույն ազգային/ժողովրդական արտիստ կամ խումբ»՝ Կարեն Սևակ,
«Լավագույն ռոք արտիստ կամ խումբ»՝ NEMRA,
«Լավագույն արտիստ քաղաքային ֆոլկ»՝ Տաթև Ասատրյան,
«Լավագույն դասական երգիչ»՝ Արսեն Սողոմոնյան,
«Լավագույն կոմպոզիտոր»՝ Մարտին Ուլիխանյան,
«Լավագույն դասական նախագիծ»՝ «Սիմֆոնիկ Հայկո․ Բաց երկնքի տակ»,
«Լավագույն գործիքավորում»՝ Կարեն Սևակ,
«Լավագույն հեղինակ-կատարող»՝ Սոնա Ումրոյան,
«Տարվա հայտնություն»՝ Սիմոն

Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Հայաստանի ազգային երաժշտական ակադեմիայի կողմից և նպատակ ունի խթանել հայկական ժամանակակից երաժշտության զարգացումը՝ ընդգծելով տարվա լավագույն ստեղծագործություններն ու կատարողներին: Հաղթողները որոշվում են ոլորտի մասնագետներից կազմված ժյուրիի քվեարկությամբ:

Oragir.News-ը «Խազեր» մրցանակաբաշխության մասին պատմող ծավալուն տեսանյութը կներկայացնի վաղը՝ մարտի 30-ին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել