Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 13:59 29-03-2026

Ուզո՞ւմ եք չոքած խնդրեմ. համաներման հրաման տվեք. նախկին կալանավորը՝ Փաշինյանին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սուրբ Աննա եկեղեցի՝ մասնակցելով Ծաղկազարդի առթիվ մատուցվող պատարագին:

Եկեղեցուց դուրս գալուց հետո Փաշինյանին է մոտեցել Բաբասիևա ազգանունով մի կին, որը, ինչպես ինքը հայտնեց, նախկին կալանավոր է եղել:

Նա խնդրեց Փաշինյանին համաներման հրաման տալ, քանի որ բերդերում տեղ չկա, գոնե բեռնաթափում կլինի՝ հիշեցնելով, որ Փաշինյանը ևս ժամանակին կալանավոր է եղել և գիտի՝ ինչ է կալանքը:

Փաշինյանը կտրուկ արձագանքեց՝ ասելով, որ դա հնարավոր չէ, չի լինի, և ինքը թեմայի վերաբերյալ պարզաբանում արդեն տվել է:

Քաղաքացու հարցին՝ արդյո՞ք հակակրանք ունի կալանավորների նկատմամբ, Փաշինյանը պատասխանեց, որ միայն քրեական ենթամշակույթով ապրողների հանդեպ ոչ միայն հակակրանք ունի, այլև ի ներկայացուցիչների նկատմամբ, որոնց դեմ պայքարը պետության գործն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված