Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 17:53 27-03-2026

Իրանի hակամարտության պատճառով աշխարհում uովյալների թիվը կարող է ավելանալ 45 միլիոնով

Աշխարհում սովյալների թիվը կարող է ավելանալ 45 միլիոնով՝ մատակարարման շղթաների խզման և տրանսպորտային երթուղիների փոփոխության պատճառով, ինչը Իրանում պատերազմի և ընդհանուր առմամբ մերձավորարևելյան հակամարտության հետևանք է։

Այս մասին X-ի իր էջում հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մատակարարման շղթաների գծով տնօրեն Կորին Ֆլեյշերը։

Նա պարզաբանել է, որ Հորմուզի նեղուցով անցնելու ռիսկերի և ապահովագրական ծախսերի բարձրացման պատճառով, որտեղ կազմակերպության նավերն օգտվում էին մարդասիրական առաջնահերթությունից, ստիպված են լինում փոխել երթուղիները։

«Ստեղծված իրավիճակն ազդում է ոչ միայն տարածաշրջանի երկրների վրա, այլև ունի գլոբալ ազդեցություն»,- նշել է նա։

Ֆլեյշերը որպես օրինակ բերել է մարդասիրական օգնության առաքումը Աֆղանստան, որտեղ դրա կարիքն ունի 16 միլիոն մարդ։ Նա պարզաբանել է, որ Պակիստանի տարածքով երթուղին անհնար է Աֆղանստանի հետ հակամարտության պատճառով, Սուեզի ջրանցքը նույնպես անվտանգ չէ, ուստի ստիպված են լինում շրջանցել ողջ Աֆրիկա մայրցամաքը, որպեսզի արդյունքում Ջիբրալթարի և Միջերկրական ծովի միջով՝ Թուրքիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի տարածքով հասցնեն բեռները։

«Բացի մատակարարման շղթաների վրա անմիջական հետևանքներից, ավելի հեռու ապագայում աշխարհում ևս 45 միլիոն մարդ կարող է բախվել սուր սովի խնդրին», - ամփոփել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել