Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 16:14 27-03-2026

Ուկրաինան և Սաուդյան Արաբիան պաշտպանական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Սաուդյան Արաբիան ստորագրել են պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիր, որը հիմք է ստեղծում ապագա պայմանագրերի, տեխնոլոգիական համագործակցության և ներդրումների համար:

Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի հետ մեր հանդիպման մեկնարկից առաջ ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ։ Այն հիմք է ստեղծում հետագա պայմանագրերի, տեխնոլոգիական համագործակցության ու ներդրումների համար և ուժեղացնում է Ուկրաինայի միջազգային դերը՝ որպես անվտանգության դոնորի»,- հայտնել է նախագահը:

Զելենսկին իր պատրաստակամությունն է հայտնել կիսվել ուկրաինական փորձով:

«Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով և համակարգերով Սաուդյան Արաբիայի հետ և միասին աշխատել կյանքերի պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ»,- գրել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ