copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 14:35 27-03-2026

Սուրճ, մարզումներ և հոգեկան անդորր՝ ձիարշավարանում. Մարիամ Փաշինյանի ուտոպիական առօրյան

Վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը շարունակում է իր հետևորդների հետ կիսվել սեփական կյանքի հետաքրքիր մանրամասներով՝ բացահայտելով այն «ուտոպիական» աշխարհը, որում ապրում և արարում է։

Նրա հրապարակած տեսանյութերն ու լուսանկարները թույլ են տալիս պատկերացում կազմել բլոգերի լեցուն և կազմակերպված առօրյայի մասին։

Մարիամի օրը սկսվում է բավականին վաղ՝ ժամը 5-ին: Վաղ արթնանալը նրան հնարավորություն է տալիս լիարժեք պատրաստվել օրվա մարտահրավերներին, իսկ այդ գործում նրա անբաժան ուղեկիցը բուրավետ սուրճն է, որն արդեն դարձել է առավոտյան ծիսակարգի կարևորագույն մասը:



Օրվա հաջորդ կանգառը մարզասրահն է։



Ֆիզիկական ակտիվությունը Մարիամի համար ոչ միայն առողջ ապրելակերպ է, այլև սոցիալականացման միջավայր. հենց այստեղ է նա ձեռք բերել նոր ընկերներ և ընդլայնել իր շփման շրջանակը։ Սակայն տանը նրան սպասում է ևս մեկ հավատարիմ ընկեր՝ մոր՝ Աննա Հակոբյանի նվիրած կատուն, որը ջերմություն ու խաղաղություն է հաղորդում նրա կենցաղին։



Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև ձիասպորտը։



Մարիամն ակտիվորեն այցելում է ձիարշավարան՝ նշելով, որ ձիերն իր երկրորդ լավագույն ընկերներն են։ Ըստ նրա՝ կենդանիների հետ շփումն ու ձիավարությունը օգնում են վերականգնել հոգեկան հավասարակշռությունը և լիցքաթափվել առօրյա հոգսերից։

Ամենից շատ դիտված