copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 12:06 27-03-2026

Անընդունելի է ՀՀ-ում բնակվող որևէ քաղաքացու քամահրական վերաբերմունքը մեր քարտեզին. Ավինյանը՝ մետրոյի միջադեպի մասին

Ինձ համար անընդունելի է ու դատապարտելի որևէ ՀՀ քաղաքացու կամ օտարերկրյա քաղաքացու, ով բնակվում է Հայաստանում՝ քամահրական վերաբերմունքը մեր քարտեզին ու պետական խորհրդանիշներին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Փաշինյանի և արցախցի կնոջ միջև մետրոյում տեղի ունեցած միջադեպին:

«Եթե որևէ մեկը քամահրական վերաբերմունք ունի մեր պետական ատրիբուտների նկատմամբ՝ ինքն արժանի է ամենամեծ քննադատությանը: Նույնիսկ Հայաստանի Հանրապետություն բառակապակցությանը քամահրական վերաբերմունքը անընդունելի է ու դատապարտելի, ՀՀ-ի վերաբերյալ երբ մարդը խոսում է, պետք է խոսի հարգանքով, դա պարտադիր է բոլորի համար՝ անկախ ամեն ինչից»,-նշել է նա:

Ամենից շատ դիտված