Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:48 26-03-2026

Տուգանք՝ կանաչ լույսի տակ երթևեկելու համար․ «բարեփոխված» պարեկի կերպարը

Oragir.News-ի տեսախցիկը այսօր Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում ֆիքսել է հերթական միջադեպը պարեկի և քաղաքացու միջև:

Երթևեկության ընթացքում տեղում ծառայություն իրականացնող պարեկը, լուսացույցի կանաչ լույսի ներքո, կանգնեցնում է Mercedes մակնիշի մեքենայի վարորդին՝ թույլ չտալով շարունակել երթևեկությունը, քանի որ, ըստ նրա, երթևեկության այդ գոտին ծանրաբեռնված է:

Մեքենայի վարորդը փորձում է բացատրել, որ շտապում է, սակայն ապարդյուն. պարեկը կանգնեցնու է մեքենան և տուգանում վարորդին:

Այս դրվագը հերթական անգամ ցույց է տալիս ոլորտի բարձիթողի վիճակը և ամենաթողությունը. կարելի է ենթադրել, որ պարեկները առաջիկա հանգստյան օրերի ներկուսակցական քարոզարշավի «պերերիվի» փողն են հավաքում:

Մանրամասները՝ տեսանյութում: