copy image url
Արտաքին Ներքին 3 ամիս առաջ - 20:05 26-03-2026

Պուտինի անունից պետական պարգևներ և մեդալներ են հանձնվել Երևանում հասարակական գործիչների և մանկավարժների

ՌԴ նախագահի անունից պետական պարգևներ և մեդալներ են հանձնվել Երևանում հասարակական գործիչների և մանկավարժների:

Ռուսական ագրարային համալսարանի բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի տնօրեն Նինա Տատկալոն պարգևատրվեց Պուշկինի մեդալով, իսկ «Անմահ գունդ» կազմակերպության համակարգող Մհեր Ավետիսյանը ստացավ Պուտինի պատվոգիրը՝ 2 երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։

Ռուսագիտության ոլորտում մասնագիտացած ևս 8 ուսուցիչ (դպրոցներից և համալսարաններից) Պուտինի անունից շնորհակալագրեր ստացան ռուսաց լեզվի և մշակույթի տարածման գործում իրենց ներդրման համար։

«Այս պարգևները շնորհվում են եղբայրական Հայաստանի ակադեմիական համայնքի արժանի ներկայացուցիչներին՝ մեր երկրների միջև մշակութային և հումանիտար համագործակցության զարգացման, ռուսաց լեզվի և մշակույթի տարածման և մեր ընդհանուր պատմական հիշողության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման համար», - դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ ասաց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում