Ներքին 5 ամիս առաջ - 17:40 26-03-2026

Պարզ է, որ Դադիվանքը հայկական է, բայց ինչո՞ւ չեք ասում՝ Սանկտ-Պետերբուրգի հայկական եկեղեցին մերն է. Ռուբինյան (տեսանյութ)

Չեմ հասկանում, դուք ինքներդ ձեր պատմությունից չեք սովորո՞ւմ: Եկաք հայրենասիրական կենացներ սարքեցիք, որ Ղարաբաղը համալրեց կորսված պատմական հայրենիքի շարքը։ Կլինի՞ մեկ անգամ կանգնեք, ասեք՝ կարո՞ղ է մի բան սխալ ենք անում:

Այս մասին իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Մեկ էլ մի բան էլ, որ տիկին Գրիգորյանն ասում է՝ ինչո՞ւ Դադիվանքը հայկակա՞ն չէ: Հա՛, հայկական եկեղեցի է, բա ինչո՞ւ տիկին Գրիգորյանն ամեն օր չի նստում ասում՝ Սանկտ-Պետերբուրգի հայկական եկեղեցին մերն է, ինչո՞ւ չի ասում Գլենդելի քաղաքային խորհուրդը մերն է: Պարզ չէ՞, որ կա մի բան, որ մշակութային քեզ է պատկանում, այսինքն՝ հա պարզ է, փաստ է, հայկական եկեղեցի է, այո՛, բայց կա քաղաքական խոսույթ»:

Ռուբինյանն անդրադարձավ ընտրություններին, նշելով, որ կամ պետք է տեր կանգնել խաղաղությանը, կամ էլ լսել ընդդիմությանը, ինչը, իր խոսքով, անխուսափելիորեն կտանի պատերազմի:

«Հունիսի 7-ին մենք ունենալու ենք հստակ ընտրություն՝ պահում ենք, տեր ենք կանգնում այն խաղաղությունը, որի համար ոչ մի զոհողություն անհրաժեշտ չէ, կամ վերջին պահին, երբ որ եկել ենք, ընդամենը մեր ձեռքը պետք է մեկնենք և վերցնենք այդ 100 տարվա խաղաղությունը, այդ տնտեսական բարգավաճումը, մեր որդիների համար չանհանգստացումը, կամ լսում ենք ընդդիմությանը՝ Դաշնակցությանը, Քոչարյանին, ռուսաստանցի օլիգարխին, այն մյուս օլիգարխին և ընտրում ենք ճանապարհ, որն անխուսափելիորեն տանում է պատերազմի: Վստահ եմ՝ մենք կանենք ճիշտ ընտրություն»,-նշեց փոխխոսնակը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ