copy image url
Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 15:27 26-03-2026

Նոյեմբերից սպասում ենք, խաբում են. Լուսագյուղի դպրոցի աշխատակիցները 3 միլիոն դրամ չեն ստացել

Կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են բարձրաձայնել չվճարված աշխատավարձերի խնդիրը։ Այս անգամ իրենց դժգոհությունն են ներկայացնում Ապարանի համայնքի Լուսագյուղի դպրոցի աշխատակիցները։

Oragir.News-ի հետ զրույցում աշխատակիցներից մեկը նշեց, որ իրենք նույնպես նույն անձի կողմից են տուժել։

«Լուսագյուղի դպրոցի աշխատողներն ենք։ 3 միլիոն էլ ինքը մեզ է պարտք»,– ասաց նա՝ հավելելով, որ խոսքը նույն կապալառուի մասին է։ «Նույն մարդը՝ այո, Արտաշ Գևորգյանը»։

Քաղաքացու խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ դիմում են կառավարությանը․ «Առաջին անգամ է, մեկին չենք դիմել։ Մեր համայնքի ղեկավարին ենք դիմել, քաղաքապետարան, բայց իրեն էլ է խաբել, արդեն երեք-չորս ամիս է»։

Հարցին՝ արդյոք կոնկրետ պաշտոնյայի հետ հանդիպելու ցանկություն ունեն, ակցիայի մասնակիցը պատասխանեց. «Եթե ընդունեն՝ կհանդիպենք, ով ուզում լինի՝ նախարարներից։ Կարևոր չէ՝ ով, թող իջնեն, խոսենք»։

Միևնույն ժամանակ նա նշում է, որ պատրաստվում են դիմել նաև իրավապահ մարմիններին․ «Մի քանի օր սպասենք, եթե չեղավ՝ գնում ենք դատախազություն, ստորագրություններ ենք հավաքում»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր