Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 15:15 26-03-2026

55 միլիոն դրամը «կորել է». 95 աշխատակից ամիսներ շարունակ աշխատավարձ չի ստացել

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները բարձրաձայնում են չվճարված աշխատավարձերի խնդիրը՝ նշելով, որ ամիսներ շարունակ չեն ստացել իրենց հասանելիք գումարները։

Oragir.News-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը ներկայացրեց իրավիճակը՝ ընդգծելով, որ խոսքը տասնյակ աշխատակիցների մասին է։

«Աշխատել ենք, փողերը չեն տալիս, մի քիչ տվել են, բայց մի 55 միլիոն պիտի փող տան»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում կողմերը միմյանց վրա են բարդում պատասխանատվությունը. «Կապալառուն ասում է՝ չեն տվել, պատվիրատուն ասում է՝ տվել են։ Հետաքրքրվել ենք՝ իրոք տվել են, բայց մի բան հետ է գնացել կանխիկով»։

Աշխատակիցները պնդում են, որ գումարի մի մասը վերադարձվել է, իսկ մնացածը անհետացել է. «55 միլիոն հետ է գնացել, մնացածը կապալառուն գողացել, գնացել է չկա։ Մեզ էլ այդ երեք օբյեկտներից մոտ 55 միլիոնի կարգի պիտի փող տան ու չեն տալիս»։

Նրանք նշում են, որ կապալառուին գտել են, սակայն կապ հաստատել չի հաջողվում։

Հարցին՝ արդյոք իրավապահ մարմիններին դիմե՞լ են, քաղաքացին պատասխանեց. «Չէ, առաջինը ուզեցինք սենց գնա»։

Ակցիայի մասնակիցները նշում են, որ ընդհանուր պարտքը կազմում է շուրջ 55 միլիոն դրամ, իսկ տուժած աշխատակիցների թիվը հասնում է 95-ի։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին