copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 17:19 25-03-2026

Մասիսում 75-ամյա տղամարդը խանդի հողի վրա սպանել է 70-ամյա նախկին կնոջը

Մարտի 25-ին՝ ժամը 14․20-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ րոպեներ առաջ դանակահարել է նախկին կնոջը։

Պարզվել է, որ 75-ամյա տղամարդը ժամը 13․50-ի սահմաններում այցելել է Մասիսի Հանրապետության փողոցում բնակվող նախկին կնոջը և դանակահարել նրան։

Ըստ նախնական տվյալների՝ դրդապատճառը խանդն է։ 70-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։

75-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։