Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:04 24-03-2026

Իրանում նշանակվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար է նշանակվել Մոհամմադ-Բաղեր Զոլղադրը։

Այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հանրային կապերի գծով տեղակալ Մոհամմադ-Մեհդի Թաբաթաբային։

«Հաշվի առնելով Իրանի հոգևոր առաջնորդի կարծիքը և նրա համաձայնությամբ՝ Իրանի նախագահի հրամանագրով Մոհամմադ-Բաղեր Զոլղադրը նշանակվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար»,- X սոցիալական ցանցում գրել է Թաբաթաբային։

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, ըստ որի՝ սպանված Ալի Լարիջանիի փոխարեն Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Սայիդ Ջալիլին։

Ամենից շատ դիտված