copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 16:25 24-03-2026

Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

«Ի մասնավորի՝

սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ ապահովվի պատշաճ մաքրում և ախտահանում, բացառվեն կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների ներթափանցումը և բորբոսների առաջացումը,
հատակները, պատերը, դռները և առաստաղը չեն ունեցել հարթ և նորոգ մակերեսներ, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ախտահանվող նյութերից, չի կանխարգելվել կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի բորբոսների առաջացման և մասնիկների թափվելու հնարավորությունը,
սննդամթերքի հետ շփվող աշխատանքային մակերևույթները և սարքավորումները չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել,
չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան և առանձին սանհանգույց:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել