copy image url
Ավելին 3 ամիս առաջ - 11:28 23-03-2026

Ոսկու արժեքը հունվարի 5-ից ի վեր առաջին անգամ իջել է 4 400 դոլարից

Ներկա պահին, ըստ investing.com հարթակի, ոսկու (XAU/USD) գինը նվազել է մոտ 220-250 ԱՄՆ դոլլարով՝ հասնելով մեկ ունցիայի համար 4240 դոլլարի։

Ըստ էության, այս գնանկումը կարող է պայմանավորված լինել, ներկայումս Միջին Ասիայում առկա լարվածության հետևանքով մարդկանց շրջանում հնարավոր գնաճից ունեցած անհանգստությամբ։

«Ոսկին այս շաբաթ 11%-ով էժանացել է՝ գրանցելով իր ամենամեծ շաբաթական կորուստը 1983 թվականից ի վեր։ Դեղին մետաղը պատերազմի սկսվելուց ի վեր ավելի քան 14%-ով էժանացել է»,- հայտնում է CNN-ը։

Այնուամենայնիվ, շատ փորձագետներ հայտնում են, որ ցանկացած պարագայում իրենք պատրաստ են և անում են ներդրումներ ոսկու մեջ, քանի որ համոզված են, որ ազնիվ մետաղը չի կորցնում իր արժեքը։

Ամենից շատ դիտված