Նրանց կարծիքով 4 ամիս առաջ - 21:00 21-03-2026

Ստախոս, խարդախ, խաբեբա, գռփող-չռփող․ Փաշինյանին վարչապետ չեմ համարում․ հարցում

Նիկոլ Փաշինյանն օրերս դիմել էր ընտրություններում իր գլխավոր մրցակիցներին և անդրադարձել վերջիններիս ուժեղ կողմերին։

«Այդ որ ասում եք ուժեղ եք, ուժեղ եք, ինչո՞վ եք ուժեղ, արա, մտեք ուղիղ եթեր, 30 անգամ ձգվեք և ես ընդունեմ որ ուժեղ եք, կամ ուրիշ տարբերակ, ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության ասեք որն է Իսպանիայի մայրաքաղաքը, և ես կընդունեմ որ սուպեր ինտելեկտուալ եք, ուժեղ ինտելեկտուալ»,- նման տոնայնությամբ տեսանյութ էր հրապարակել Կառավարության ղեկավարը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հետևյալ հարցը տվել․ «Ձեր կարծիքով ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ուժեղ կողմը»։

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ կարծիքները էականորեն տարբերվում են։

Հարցվածների մի մասը հիմնականում քննադատական դիրքորոշում է հայտնել՝ նշելով, որ չի տեսնում հստակ ուժեղ կողմեր։

Որոշ քաղաքացիներ նույնիսկ ընդգծել են, որ, իրենց գնահատմամբ, նա ընդհանրապես չունի ուժեղ կողմեր։

«Ես Փաշինյանին ոչ բան չեմ համարում։ Կողմը ո՞րն ա էլ արդեն․ ստախոս, խարդախ, խաբեբա, գռփող-չռփող։ Ֆսյո, էլ ինչ, էլ ինչ Փաշինյան։ Ես իրան չեմ համարում վարչապետ՝ ի սկզբանե, նա ինձ համար եղած-չեղած մի հաշիվ ա, աղջիկ ջան, որովհետև ես իրան ճանաչել եմ 2008 թվից»,- ասաց մի կին։

Միաժամանակ եղել են նաև հակառակ կարծիքներ․

«Եթե այսօրվա դրությամբ վերցնենք ամենաուժեղ կողմը, որ խաղաղություն է ստեղծել երկրի համար»,- ասաց մի տղամարդ։

Որոշ հարցվածներ նշել են, որ նրա բոլոր կողմերն են ուժեղ՝ առանձնացնելով հատկապես հաղորդակցման կամ առաջնորդական հատկանիշները։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում