copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 17:25 21-03-2026

ԱՄԷ-ն հայտնել է իրանական երեք բալիստիկ հրթիռների և 8 անօդաչու թռչող սարքերի խոցման մասին

Շաբաթ օրը Միացյալ Արաբական Էմիրություններում Իրանից արձակված երեք բալիստիկ հրթիռ և ութ անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից:

«Իրանական բացահայտ ագրեսիայի սկզբից ի վեր ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 341 բալիստիկ հրթիռ, 15 թևավոր հրթիռ և 1748 անօդաչու թռչող սարք: Այս հարձակումները հանգեցրել են զինված ուժերի երկու զինծառայողների նահատակությանը՝ իրենց ազգային պարտքը կատարելիս, ինչպես նաև Պակիստանի, Նեպալի, Բանգլադեշի և Պաղեստինի 6 քաղաքացիների մահվանը:

Ընդհանուր առմամբ, վնասվածքներ է ստացել նաև 160 մարդ, ընդ որում՝ վնասվածքները եղել են տարբեր աստիճանի՝ թեթևից մինչև միջին և ծանր աստիճանի»,— նշել են գերատեսչության մամուլի ծառայությունում: