Ըստ էության 2 ամիս առաջ - 21:30 19-03-2026

Ըստ էության․ Փաշինյանը լավագույն բլոգերն է․ միայն Սուպեր Սաքոյի դիտումներին է զիջում․ Մեսրոպ Առաքելյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին։

Նրա հետ խոսել ենք Ռուբեն Վարդանյանին 20 տարի ազատազրկելու, իշխանության ոչինչ չանելու, ԵՄ անդամակցության օրենք ընդունելու, սակայն հայտ չներկայացնելու, ռուսական ռազմաբազան Հայաստանի դուրս բերելու օրակարգ չունենալու, Նիկոլ Փաշինյանին Արևմուտքի աջակցության, Հայաստանում կատարվողին չարձագանքելու, հունիսի 7-ի ընտրություններում 2021-ի համեմատ ավելի շատ ձայն ստանալու ՔՊ-ի վստահության, Ռոբերտ Քոչարյանի Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելուն օգնելու հայտարարությունների, առաջիկա խորհրդարաանական ընտրությունների, դրանց մասնակցելու, ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հնարավորության, Սահմանադրության տեքստի և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Նիկոլ Փաշինյանը հպարտանում է իր դիտումներով, ինքը լավագույն բլոգերն է հիմա։ Միայն Սուպեր Սաքոյի դիտումներին է զիջում, դա էլ ոչինչ, դեռ նոր է սկսում»,- ասաց Առաքելյանը։

Նրա պնդմամբ՝ այս իշխանությունից ավելի ռուսական իշխանություն չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»