copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:40 19-03-2026

ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտա Հայաստանին. Մարթա Կոս

ՀՀ-ի հետ ստորագրել ենք ֆինանսական աջակցության համաձայանգիր, որը լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կլինի Հայաստանի համար․ Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

ԵՄ պաշտոնյան շեշտեց տարածաշրջանի կարևորությունը ԵՄ-ի համար՝ նշելով, թե որքան է խորացել ՀՀ-ԵՄ գործընկերությունը։ «Հյուսիսում և Հարավում ընթացող պատերազմների պայմաններում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են առավել կարևոր, քան երբևէ։ Փոխվարչապետի հետ մենք միասին դիտարկեցինք, թե որտեղ կարող ենք բարելավել ենթակառուցվածքները ԵՄ-ի և Ասիայի միջև փոխադրումների ժամանակ ծախսերը նվազեցնելու համար»,- ասաց Կոսը։

Նա նշեց, որ 2022 թ․-ից ի վեր այս ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է և հույս հայտնեց, որ այն էլ ավելի կաճի։

«Դիտարկում ենք նաև սա որպես խաղաղությանը նպաստող ներդրում։ ՀՀ-ն և Ադրբեջանը կարևոր քայլ են ձեռնարկել խաղաղության և կայունության ուղղությամբ։ Եվրոպան ցանկանում է աջակցել ներդումներին տարածաշրջանային կապակցվածության ուղղությամբ՝ նպաստելով կայուն խաղաղությանը, անվտանգությանը և բարեկեցությանը»,- ասաց նա։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը նշեց, որ աջակցում են ՀՀ տնտեսության աճին․ «2024-ից ԵՄ աջակցություն է տրամադրել արդեն շուրջ 7000 ձեռնարկությունների և նպաստել ավելի քան 20 000 աշխատատեղերի ստեղծմանը։ Կառուցում ենք դպրոցներ, ներդրումներ ենք կատարում տնտեսության և սոցիալական ոլորտում, նաև աջակցում ԼՂ-ից տեղահանված հայերի ինտեգրմանը։ Ավելի քան 70 մլն եվրոյի աջակցություն է տրամադրվել նաև սոցիալական ծրագրերին»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը