Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 13:25 19-03-2026

Անարդար է, երեխաներին բաժանել են 2 խմբի․ զինծառայողների ծնողները պահանջում են հավասար պայմաններ

2025 թ. ամառային զորակոչով բանակ զորակոչված տղաների ծնողները ակցիա են կազմակերպել Կառավարությայն դիմաց, պահանջում են, որ պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի դարձնելու որոշումը տարածվի նաև իրենց որդիների վրա։

Ծնողներից մեկն ընդգծեց, որ իրենց երեխաների նկատմամբ անարդար վերաբերմունք կա. «Մեկ երեխան գնացել է 2025 թվականի ամռանը ծառայության, մյուսը՝ նույն թվի ծնված, բայց տարբեր ժամկետով: Անարդար է, որ բաժանել են երկու խմբի»։

Նա հավելեց, որ զորակոչիկների խնդիրն իրենք բարձրացրել են արդեն 3–4 ամիս․ «Դիմել ենք տարբեր պաշտոնական մարմիններին, նամակներ ուղարկել, ստացել ենք մոտավոր նույն պատասխանը՝ օրենքը արագ ընդունվել է, հետադարձ ուժ չունի»։

Ծնողի խոսքով՝ օրենքի արագ ընդունումը և ամառային զորակոչիկների կրճատման ժամկետների տարբերությունը ոչ միայն անհավասարություն է ստեղծում, այլև հուզական անհանգստություն. «Մենք ուզում ենք, որ օրենքը վերանայեն և մեր երեխաներին բերեն հավասար պայմանների», – շեշտեց ծնողը։

Նա նաև ընդգծեց, որ ինքն անձամբ կողմ է ծառայության ժամկետի կրճատմանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից