Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 ամիս առաջ - 07:20 19-03-2026

4 միավոր անշարժ գույք, միլիոնների եկամուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավարի հայտարարագրի հետքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը պաշտոնին նշանակվել է 2019 թվականին և այն եզակի պաշտոնյաներից է, ով իշխանության ձևավորման փուլից ի վեր շարունակում է զբաղեցնել նույն պաշտոնը։ Թովմասյանը Նիկոլ Փաշինյանի սրտի պաշտոնյաներից է, քանի որ, երբ վարչապետը հայտարարում էր, որ Հայաստանը չունի կադաստրի վկայական, Թովմասյանը լուռ հետևում էր հանրության վրդովմունքին՝ ըստ էության համաձայնելով առանց կադաստրի երկրի Կադաստրի պետը լինելու հետ։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Սուրեն Թովմասյանի 2024 թվականի տարեկան հայտարարագիրը և պարզեց, որ պաշտոնյան հայտարարագրել է մի քանի միավոր անշարժ գույք, բանկային զգալի միջոցներ, ինչպես նաև վարկային պարտավորություններ։

Ըստ հայտարարագրի՝ Թովմասյանը ունի ընդհանուր առմամբ 4 միավոր անշարժ գույք՝ դրանցից երեքը բազմամյա տնկիներ են Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում, իսկ մեկը՝ Երևանում գտնվող անհատական բնակելի տուն։ Սուրեն Թովմասյանը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև պաշտոնյայի ֆինանսական տվյալները և պարզեց, որ նա չունի կանխիկ դրամ, սակայն ունի տարբեր բանկային հաշիվներում կուտակված միջոցներ։
Հայտարարագրի թվային պատկերը՝


4 միավոր անշարժ գույք
• 3 բազմամյա տնկի՝ Արարատի մարզ, Փոքր Վեդի (համատեղ սեփականություն)
• Անհատական բնակելի տուն՝ Երևան (համատեղ սեփականություն, գնված 2019 թ.)



Բանկային հաշիվներ
• Սուրեն Թովմասյանը բանկային հաշիվներում ունի մոտ ընդհանուր 10,604,947 դրամ և 416 եվրո։ Նա կանխիկ միջոցներ չի հայտարարագրել։



Տարեկան եկամուտ
• Աշխատավարձ («Կադաստրի կոմիտե»)՝ 14,376,240 դրամ
• Աշխատավարձ (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան)՝ 1,137,504 դրամ
• Ընդամենը՝ 15,513,744 դրամ

Վարկային պարտավորություն
• 16,503,396 դրամ (հիպոտեկային վարկ)
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև Սուրեն Թովմասյանի կնոջ՝ Անուշ Մարգարյանի հայտարարագրային տվյալները։ Վերջինս աշխատում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ որպես դասախոս։ Ըստ հայտարարագրի՝ Անուշ Մարգարյանը բանկային ավանդներում ունի ընդհանուր առմամբ 3,702,312 դրամ։ Բացի այդ, նրա բանկային հաշիվներում առկա միջոցները կազմում են 3,424,218 դրամ։ Պաշտոնյայի կինը նաև հայտարարագրել է 4,000,000 դրամ կանխիկ գումար։ Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա հաշվետու տարվա ընթացքում նա ստացել է 5,486,312 դրամ աշխատավարձ՝ նույն համալսարանից։

Խնդրահարույց հարցեր

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ պաշտոնյայի բանկային հաշիվներում առկա միջոցները բավականին զգալի են, այն դեպքում, երբ կանխիկ գումար չի հայտարարագրվել։ Միևնույն ժամանակ ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ Թովմասյանի վարկային պարտավորությունը՝ 16,5 մլն դրամ, գերազանցում է նրա տարեկան եկամուտը, ինչը հարցեր է առաջացնում ֆինանսական բեռի և դրա սպասարկման վերաբերյալ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին