Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տևական ու ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Նինայի հայրիկը։ Նինան սոցիալական հարթակներում կիսվել է իր վշտով և տեղեկացրել Լոս Անջելեսում կայանալիք հրաժեշտի արարողության մասին։
Նինան իր հրապարակման մեջ մասնավորապես նշել է. «Լոս Անջելեսում բնակվող սիրելի՛ բարեկամներ և ընկերներ, ցավով տեղեկացնում ենք, որ մեր սիրելի պապայի հոգեհանգստի արարողությունը կկայանա Լոս Անջելեսում։ Հայաստանում նախատեսվող արարողությունների մասին տեղեկատվություն կփոխանցեմ մի փոքր ուշ։ Շնորհակալ ենք ձեր աջակցության, կարեկցանքի և մեր մեծ ցավը կիսելու համար»։
Հիշեցնենք, որ Նինայի հայրիկը տևական ժամանակ պայքարում էր առողջական խնդիրների դեմ։