Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 10:13 18-03-2026

Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ Իրան է ուղարկվել հերթական հումանիտար օգնությունը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Մասուդ Փեզեշքիանի միջև 2026 թվականի մարտի 8-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի հիման վրա՝ մարտի 18-ին ԻԻՀ է ուղարկվել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը:

«Իրանին տրամադրվող 82 տոննա ընդհանուր քաշով հումանիտար օգնությունը ներառում է տարբեր սննդամթերքներ, դեղամիջոցներ և բժշկական պարագաներ: 76 տոննան կազմում են պարենային և սննդի ապրանքները, 4 տոննան՝ դեղամիջոցները և 2 տոննան՝ բժշկական պարագաները: Հումանիտար օգնությունը Իրան կհասցվի 5 բեռնատար ավտոմեքենաներով:

Հաշվի առնելով, որ հումանիտար օգնությունն ուղարկվում է Նավրուզի տոնի նախաշեմին, օգնության կազմում ներառվել են նաև համապատասխան նվերներ»,- գրված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին