copy image url
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 23:10 17-03-2026

Իրանական ռազմաքաղաքական համակարգը ստեղծված է գրեթե ցանկացած շոկ կլանելու յուրատեսակ կարողությամբ․ իրանագետ

Իրանական ռազմաքաղաքական համակարգը ստեղծված է գրեթե ցանկացած շոկ կլանելու յուրատեսակ կարողությամբ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այդ համակարգում ապակենտրոնացման մակարդակն անհրաժեշտության դեպքում այնքան է բարձրացվում, որ որոշում ընդունող ոչ մի անձի չեզոքացում դրա կենսագործունեության վրա չի ազդում կամ գրեթե չի ազդում, մինչև նոր գործչի նշանակումը։

Սա գործնականում ապացուցվել է նաև այս պատերազմի սկզբից ի վեր, սակայն կա մեկ այլ կարևոր հանգամանք, որն արմատացած է արդեն կրոնական գաղափարախոսության մեջ և հնարավորություն է տալիս արագ կադրային փոխարինումներ իրականացնել։ Շիայական դավանանքում կա اجل [աջալ] «սահմանված ժամանակ, ժամկետ» մեկ բառով բնութագրվող մի հավատալիք, ըստ որի՝ յուրաքանչյուր մարդու կյանքի համար կա Աստծո կողմից ի սկզբանե սահմանված ժամկետ, որն անփոփոխելի է, և եթե այդ ժամկետը չի լրացել, ապա մահվան սպառնալիք չկա, նույնիսկ եթե մարդն ամենավտանգավոր փորձության մեջ է, իսկ եթե այն լրացել է, ապա մահն անխուսափելի է նույնիսկ ամենաանվտանգ պայմաններում։

Ֆատալիստական այս հավատալիքն օգնում է հաղթահարել մահվան հանդեպ վախը և գործել անվեհեր ցանկացած իրավիճակում նաև հավատացյալ ռազմաքաղաքական գործչին։ Ի դեպ, նշված բառը կա նաև խոսակցական հայերենում՝ «Աջալն էկել ա, մաջալ չի տալի» ասույթում, որը նշանակում է «Կյանքի ժամկետի ավարտը եկել է և այլևս ժամանակ չի տալիս»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում