Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 23:15 16-03-2026

Արցախի մշակութային ժառանգության nչնչացման հարցով զեկույց է ներկայացվել Մեծ Բրիտանիայի խորհրդարան

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պաշտոնապես մեկնարկած «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» (Erasing the Past: The Destruction of Cultural Heritage) խորհրդարանական հետաքննության շրջանակներում Արցախ Միությունը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգության։ Այս մասին ասված է «Արցախ Միության» տարածած հայտարարութան մեջ:

«Փետրվարի 23-ին կայացած անդրանիկ նիստին որպես հիմնական բանախոս ելույթ է ունեցել Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը։ Իր ելույթում նա բրիտանացի խորհրդարանականներին և միջազգային իրավական փորձագետներին է ներկայացրել համակողմանի փաստեր Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, Արցախի ժողովրդի բռնի տեղահանման ու ներկա վիճակի և հայ գերիների իրավունքների խախտման վերաբերյալ:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է միջազգային մշտադիտարկման ու կանխարգելիչ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, որոնք կնպաստեն ադրբեջանական բռնազավթման ներքո գտնվող՝ Արցախի ժողովրդի ժառանգության ու սեփականության պաշտպանությանը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամաններին համապատասխան: Նա հատուկ անդրադարձ է ունեցել նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությանն ու միջազգային աջակցությանը՝ կարևորելով դրա նշանակությունը արդար, արժանապատիվ ու կայուն խաղաղության ապահովման համար:

Բացի Ա. Բեգլարյանի բանավոր վկայությունից, Արցախ Միությունը հաջորդիվ նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանին և Փաստաբանների միջազգային ասոցիացիային է ներկայացվել Արցախ Միության և «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի համահեղինակությամբ պատրաստված համապարփակ զեկույցը՝ «Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը և յուրացումը (2020-2026թթ.)» խորագրով:

Զեկույցը փաստագրում է հայկական եկեղեցիների, գերեզմանատների, հուշարձանների և թանգարանային հավաքածուների միտումնավոր ոչնչացումն ու յուրացումը՝ ներկայացնելով անհերքելի ապացույցներ առ այն, որ Ադրբեջանի գործողությունները կրում են ցեղասպանական բնույթ և նպատակ ունեն վերացնելու Արցախում հայկական հետքը և կանխելու բնիկ ժողովրդի վերադարձն իր հայրենիք։

Հետաքննությունն իրականացվում է Փաստաբանների միջազգային ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտի (IBAHRI) աջակցությամբ և Մեծ Բրիտանիայի բազմակուսակցական խորհրդարանական խմբի կողմից՝ պատգամավոր Բրենդան Օ’Հարայի նախագահությամբ։ Այն բաղկացած է լինելու հինգ փուլից, որոնց արդյունքում հրապարակվելու է վերջնական զեկույց՝ ուղղված Մեծ Բրիտանիայի կառավարությանն ու միջազգային դերակատարներին:

Արցախ Միության և Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալության համահեղինակությամբ պատրաստված վերոնշյալ զեկույցի ամբողջական տարբերակին ծանոթանալու համար պետք է անցնել հետևյալ հղմամբ»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»