copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 23:07 16-03-2026

Իրանն ուզում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ և բանակցում է ամերիկյան կողմի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շահագրգռված է Միացյալ Նահանգների հետ գործարք կնքելու հարցում և բանակցություններ է վարում ամերիկյան կողմի հետ։

«Նրանք ուզում են գործարք կնքել։ Նրանք խոսում են մեր մարդկանց հետ»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Իրանի հետ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։

Միաժամանակ ԱՄՆ առաջնորդը այլ պետություններին կոչ է արել ներգրավվել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գործում՝ ընդգծելով, որ շատ երկրների տնտեսությունները դրանից զգալիորեն ավելի շատ են կախված, քան ԱՄՆ տնտեսությունը։

«Մենք ամենայն լրջությամբ կոչ ենք անում մյուս երկրներին, որոնց տնտեսությունները նեղուցից շատ ավելի շատ են կախված, քան մերը, գալ և օգնել մեզ այն աշխատանքային վիճակում պահելու հարցում»,- հայտարարել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Ճապոնիան և Չինաստանը Հորմուզի նեղուցով ստանում են իրենց վառելիքի ավելի քան 90%-ը, Եվրոպայի համար նախատեսված էներգակիրների զգալի մասը նույնպես անցնում է այս երթուղով։

«Իրանը միշտ օգտագործել է նեղուցը որպես տնտեսական զենք, բայց հիմա նա այլևս չի կարողանա դա անել, համենայնդեպս՝ չի կարողանա դա անել երկար ժամանակ»,-նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև դժգոհություն է հայտնել, որ դաշնակիցները չեն շտապում օգնել ԱՄՆ-ին նեղուցի ապաշրջափակման հարցում։ Նրա խոսքով՝ մի շարք երկրներ հրաժարվել են ականազերծող նավեր տրամադրել գործողությանը մասնակցելու համար։

«Մենք ունենք երկրներ, որտեղ մեր 45 հազար զինվոր է տեղակայված, հիանալի զինվորներ, որոնք պաշտպանում են նրանց վտանգից։ Մենք հարցնում ենք՝ «Ականազերծող նավեր ունե՞ք»։ Իսկ նրանք պատասխանում են՝ «Սը՛ր, մենք կնախընտրեինք չխառնվել»։ Ես ասացի՝ «Մենք 40 տարի է՝ ձեզ պաշտպանում ենք, իսկ դուք չե՞ք ուզում նույնիսկ այսքան փոքր գործի մասնակցել»»,-հայտարարել է Թրամփը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը