copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 16:15 15-03-2026

Իրանը երկաստիճան «Սաջիլ» հրթիռներով հարվածներ է հասցրել Իսրայելին

Իրանի զինված ուժերը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ընթացիկ հակամարտությունում ընթացքում առաջին անգամ կիրառել են երկաստիճան «Սաջիլ» հրթիռ, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

««Ճշմարիտ խոստում 4» գործողության 54-րդ ալիքն իրականացվել է երկու տոննա մարտագլխիկով «Խորեմշահր» գերծանր հրթիռների, «Ղադր», «Հեյբարշեկան», «Էմադ» հրթիռների և, այս գործողության ընթացքում առաջին անգամ՝ «Սաջիլ» ռազմավարական պինդ վառելիքով հրթիռի միջոցով»,- ասվում է Իրանի պետական ​​հեռուստաընկերության հաղորդագրության մեջ։

ԻՀՊԿ-ը հայտարարել է, որ հարձակվել է Իսրայելի օդային գործողությունների հետ կապված հրամանատարական և որոշումների կայացման կենտրոնների, ռազմական և պաշտպանական արդյունաբերության հետ կապված ենթակառուցվածքների, ինչպես նաև իսրայելական զորքերի հավաքատեղիների վրա։

Սա Իրանի կողմից «Սաջիլ» հրթիռի առաջին կիրառումը չէ։ 2025 թվականի հունիսին Իսրայելի հետ հակամարտության ժամանակ ԻՀՊԿ-ն հաղորդել էր դրա օգտագործման մասին՝ այն նկարագրելով որպես «երկար հեռահարության, երկաստիճան, գերծանր հրթիռ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին