Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 15:38 15-03-2026

Հրապարակային պետք է ցույց տանք մեր սպառազինությունը. Փաշինյանը՝ քաղաքացիներին

«Ես 2–3 ամիս առաջ հայտարարություն արեցի, որ այն քաղաքացիները, որոնք ուզում են տեսնել, թե ինչ ենք ձեռքբերել, կտանեմ, ցույց կտամ։ Արդեն մի քանի խումբ հրավիրել, տարել, ցույց եմ տվել, սակայն մարդկանց թիվն այնքան մեծ է, որ եկանք այն եզրակացության, որ բոլորին պետք է բոլորին ցույց տանք, հրապարակային պետք է ցույց տանք։ Մենք, սակայն, դա անում ենք խաղաղությունը ընդգծելով և խաղաղության համատեքստում. խաղաղություն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն»,– Կապանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը։

Նա ընդգծեց, որ ժողովրդի առաջ հաշվետվություն են ներկայացնելու, և դա, երևի, մայիսին տեղի կունենա։ Ընդ որում` ցուցադրելու են միայն իրենց իշխանության օրոք և հիմնականում 2022 թվականից հետո ձեռքբերված սպառազինությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը