Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 16:25 14-03-2026

Ինձանից ավել ոչ ոք քեզ չի կարող սիրել. Անի Մեհրաբյանի խոստովանությունը փոթորկել է համանցանցը

Վերջին շրջանում կարիերայի վերելք ապրող դերասանուհի Անի Մեհրաբյանը հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Նրա յուրաքանչյուր հրապարակումն այժմ դառնում է քննարկման առարկա, սակայն վերջին տեսանյութը պարզապես «պայթեցրել» է սոցցանցերը։

Անին, ով այսօր փայլում է «Գոյամարտ» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Լեյայի կերպարը, հրապարակել է մի հոլովակ, որի կից գրառումը շատերի մոտ հարցեր է առաջացրել.

«Ինձանից ավել ոչ ոք քեզ չի կարող սիրել…»

Այս տողերը ստիպել են երկրպագուներին կարծել, թե Անին և նրա խաղընկեր, սիրված դերասան Լևոն Մկրտչյանն իրականում զույգ են։

Շատերը սա վերագրում են նրանց անթերի և համոզիչ խաղին։ Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին անկեղծացել է՝ նշելով, որ երկար փնտրտուքներից հետո վերջապես գտել է իր առաքելությունը. «Ես հասկացել եմ, որ ծնվել եմ իմ մասնագիտությամբ հանրությանը ժպիտներ պարգևելու համար։ Եվ կարծում եմ՝ դա ինձ հաջողվել է»։