Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 09:42 14-03-2026

Հյուսիսային Կորեան արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ ԿԺԴՀ-ն անհայտ տեսակի արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնել է Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն:

«ԿԺԴՀ-ն անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ»,- հայտնել են զինվորականները:

ՇՊՄԿ-ում հայտարարել են, որ ներկայումս վերլուծում են արկի բնութագրերն ու թռիչքի հեռավորությունը: Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայության տվյալներով՝ ենթադրաբար բալիստիկ հրթիռը, որն արձակվել էր ԿԺԴՀ-ի կողմից, արդեն ընկել է:

«ԿԺԴՀ-ի կողմից արձակված, ենթադրաբար բալիստիկ հրթիռն արդեն ընկել է»,- հայտնել է գերատեսչությունը՝ հավանական բալիստիկ հրթիռի արձակման մասին հաղորդագրությունից ընդամենը մեկ րոպե անց:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին