copy image url
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 23:24 13-03-2026

Ներկա իշխանությունների ժամանակ մենք վճարելու ենք ավելի շատ հարկեր, ուստի սպասվում են ավելի թանկ կյանք ու ավելի քիչ եկամուտներ

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Տնտեսությունը բնականաբար իմ թեման չի, բայց ունենալով իմ բիզնեսն ու որոշակի առնչություններ տարբեր բիզնեսների հետ այս մասով խնդիրներին առնչվում եմ որպես վարվող տնտեսական ու հարկային քաղաքակության առաջնային շահառու։

Եվ այսպես. նախորդ տարի փոքր ու միջին բիզնեսի (նաեւ իմ կազմակերպության) համար հարկերը բարձրացան 5%-ով (շրջանառության հարկը 5%-ից դարձավ 10%), մի քանի տարի առաջ, մասնավորապես 2018 թվականից, շահաբաժնի պահվող 5% եկամտային հարկը եւս ավելացվեց, այսինքն ներկա իշխանությունների օրոք ԱԱՀ չվճարողների համար հարկերը բարձրացվել են 10%-ով։ Ներկա իշխանությունները նախատեսում են դա եւս 10%-ով բարձրացնեն՝ բոլորին մտցնելով ԱԱՀ դաշտ։

Ընտրություններին հայտ ներկայացված ուժերից երկուսից գոնե լսել եմ տնտեսական կոնկրետ առաջարկներ։

Ուժեղ Հայաստանն ասում է 0% հարկ (բազմաթիվ տնտեսագետներ ասում են դա սխալ է), իսկ Միասնության թեւերն առաջին քայլով առաջարկում է վերադառնալ 2025-ի հունվարի դրույքաչափերին, հետո ինչ որ դասակարգմամբ մնալ գրեթե նույն դրույքաչափերի շրջանակում, որոշ դեպքերում նվազեցնելով այն (տես հղումը մյուս մեկնաբանությունում)։

Հիմա եթե նույնիսկ մեր ինքնության, անվտանգությանը, ժողովրդավարությանն ու հանրային համերաշխությանը նետված մարտահրավերներ կարեւոր չեն, գոնե տնտեսական առումով, կարելի է հեշտ կողմնորոշվել, որ վերընտրվելու դեպքում նախատեսվում է փոքր ու միջին բիզնեսի հարկերի բարձրացում։

Մեկ այլ խոսակցություն է հավաքագրված հարկերի ծախսման արդյունավետությունը, բայց դա թողնենք մեկ այլ անգամվա։

Փաստենք միայն հետեւյալը. ներկա իշխանությունների ժամանակ մենք վճարելու ենք ավելի շատ հարկեր, ուստի սպասվում է ավելի թանկ կյանք ու ավելի քիչ եկամուտներ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից