Ներքին 4 ամիս առաջ - 14:03 13-03-2026

Գործող վարչախմբի «շնորհիվ» ՀՀ-ն չունի ռազմավարական դաշնակից. Ավետիք Չալաբյան

Գործող վարչախմբի «շնորհիվ» այսօր Հայաստանը չունի որևէ ռազմավարական դաշնակից, ասուլիսին ասաց Ավետիք Չալաբյանը` պատասխանելով լրագրողի հարցին, որ գործող իշխանությունը հրաժարվում է ՀՀ-ի ռազմավարական սխեմաներից, ի՞նչ կփոխվի, եթե դուք գաք իշխանության։

Չալաբյանը նշեց, որ կարևոր է գիտակցել, որ Հայաստանն այսօր չկա որևէ ռազմավարական սխեմայի մեջ։ Մենք ֆորմալ իմաստով ՀԱՊԿ անդամ ենք, բայց ՀԱՊԿ-ի անդամակցությունը սառեցված է։ Ունենք ռազմավարական համագործակցության պայմանագիր ՌԴ-ի հետ 1997 թվականից, որը փաստացի չի գործում կամ գործում է կիսատ, ուրիշ որևէ պետության հետ մենք այդ կարգի պայմանագիր չունենք։

«Այս վարչախումբն իր գործունեության 8 տարիների ընթացքում, անընդհատ հակադրվելով եղած դաշնակցին, նոր դաշնակցային հարաբերություններ չի ձևավորել։ Ուստի մենք կարծում ենք, որ իշխանափոխությունից հետո պետք է տեղի ունենա հստակեցում` կա՛մ եղած ռազմավարական հարաբերությունները վերանայվում են, վերաթարմացվում և դրանից հետո շարունակում են բնականոն զարգանալ, կա՛մ, որ ավելի քիչ հավանական է, պետք է գտնել` ով է մեր դաշնակիցը, որովհետև փոքր պետությունը, ինչպիսին Հայաստանն է, այսպիսի տարածաշրջանում, որում անընդհատ սպառնալիքներ կան, չի կարող իր հույսը դնել միայն սեփական ուժերի վրա»։

Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել