copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 21:55 12-03-2026

Քննարկվել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։

Վերջինս ՀՀ ԱԳ նախարարին հյուընկալել է Բեռնի պատմական հատվածում գտնվող՝ Դաշնային խորհրդի պաշտոնական ընդունելությունների տանը՝ աշխատանքային ճաշի ձևաչափով:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունն ու տարբեր ուղղություններով գործընկերության հետագա զարգացման պատրաստակամությունը:

Այս համատեքստում ընդգծվել է Բեռնում դեսպանություն բացելու՝ ՀՀ կառավարության որոշման կարևորությունը՝ որպես երկկողմ օրակարգի ընդլայնման, բովանդակային հարստացման ուղղությամբ քաղաքական նշանակալի խթան:

Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը:

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի աջակցությունն ինչպես ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդման, այնպես էլ հումանիտար հարցերի, Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրման ուղղությամբ:

Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքերն են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ