copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 18:35 12-03-2026

ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակաբար ուժեղացվելու է սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ վերահսկողությունը՝ ֆինանսական թափանցիկության ապահովման և հնարավոր իրավախախտումների կանխարգելման նպատակով։

2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ֆիզիկական անձանց կողմից իրականացված կանխիկ դրամական միջոցների ներմուծման և արտահանման ավելի քան 450 դեպք է արձանագրվել կամ հայտարարագրվել՝ շուրջ 69 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով։ Դրանցից շուրջ 59.5 մլն ԱՄՆ դոլարի չափով կանխիկ դրամական միջոցները ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն, իսկ շուրջ 9.5 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ արտահանվել երկրից։

Վերլուծությունները ցույց են տալիս, որ կանխիկ դրամական միջոցների զգալի մասը տեղափոխվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 10000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը գերազանցող և սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցները ենթակա են հայտարարագրման:

Չնայած այն հանգամանքին, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում կանխիկ դրամական միջոցների ներմուծման և արտահանման մասով առանձին կարգավորումներ սահմանված չեն, այնուամենայնիվ, կանխիկ դրամական միջոցների մեծածավալ տեղափոխումը պարունակում է որոշակի ռիսկեր, այդ թվում՝ ստվերային շրջանառության, փողերի լվացման, ապօրինի ֆինանսական հոսքերի կամ այլ իրավախախտումների հնարավորության հետ կապված ռիսկեր։

ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է՝ խուսափել խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցների ֆիզիկական տեղափոխումից և հնարավորության դեպքում օգտվել բանկային փոխանցումներից, որոնք առավել անվտանգ և թափանցիկ միջոցներ են՝ ֆինանսական գործարքների իրականացման համար։

Անկախ տեղափոխման ուղղությունից` Կոմիտեն շարունակելու է հետևողականորեն իրականացնել կանխիկ դրամական միջոցների շրջանառության նկատմամբ վերահսկողությունը՝ նպաստելով ֆինանսական կարգապահության ամրապնդմանը և թափանցիկության բարձրացմանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել