Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 12:37 12-03-2026

Մեր որևէ որոշում ընտրությունների հետ կապ չունի. մարդիկ վարձատրվելու են կատարած աշխատանքին համարժեք. Ավինյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը ավագանու նիստի ժամանակ Ավինյանին հայտնեց, որ թաղապետարանների աշխատակիցները նույնպես ուզում են, որ իրենց աշխատավարձերը բարձրանան:

«Պարո՛ն Ավինյան, չե՞ք պատրաստվում մինչև ընտրություները բարձրացնել թաղապետարանների աշխատակիցների աշխատավարձերը»:

«Պարո՛ն Սուքիասյան, մեր որևէ որոշում ընտրությունների հետ կապ չունի: Հայտնեմ, որ այս տարի ներդնելու ենք նոր համակարգ, և որոշակի չափորոշիչներից ելնելով մարդկանց վարձատրությունը իրենց կատարած աշխատանքին ու տված արդյունքին համարժեք է լինելու», - նշեց Ավինյանը: