copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 11:09 12-03-2026

Եթե դու քվեարկում ես գործող իշխանության օգտին, ապա դու Ալիևին ասում ես շնորհակալություն. Վահե Հովհաննիսյան

«Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի

Նիկոլի երեկվա ելույթից հետո նախընտրական Հայաստանում կատարվում է լուրջ փոփոխություն։

Մեծ հաշվով, Հայաստանում ձևավորվում է երկու խոշոր գաղափարական ընտրազանգված.

ա.Նրանք, ովքեր պատրաստ են Փաշինյանի օրինակով շնորհակալություն հայտնել Ալիևին
բ.Նրանք, ովքեր դա չեն անում։

Սրա մասին են հունիսի 7-ի ընտրությունները։ Ընդդիմության պարզագույն (կարևորագույն) խնդիրն է՝ բնական ճանապարհով ձևավորվող այս ընտրությունը չլղոզել և չբարդացնել։
Չպետք է ընտրողին թողնել մանևրելու, թաքնվելու կեղծ հնարավորություններ։

Պարզ հարցադրումով ամեն քաղաքացու, յուրաքանչյուր ընտրողի պետք է ստիպել պատասխանել հենց այս հարցին։ Օգնենք մեր հասարակությանը՝ ընտրություն կատարել։ Պարզ հարցերն ամենաազդեցիկն են։ Հերթական ԱԺ ընտրություններն այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են. պատրա՞ստ ես Փաշինյանի հետ շնորհակալություն ասել Ալիևին, թե՞ ոչ։

Այս պարզ հարցադրմամբ արագ կպարզեցնենք նախընտրական մթնոլորտը։ Դրանից հետո ծրագրային քննարկումները, վեճերը, առաջարկները կունենան շատ ավելի մեծ արդյունավետություն։

Եթե դու քվեարկում ես գործող իշխանության օգտին, ապա դու Ալիևին ասում ես շնորհակալություն։

Եթե դու չես ասում շնորհակալություն, ապա քվեարկիր շնորհակալություն չասող ուժերից որևէ մեկի օգտին՝ ըստ ծրագրային նախապատվությունների»։

Վահե Հովհաննիսյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը