copy image url
Ավելին 5 ամիս առաջ - 19:29 11-03-2026

Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել

Դիարբեքիրի գլխավոր դատախազությունը դատական հայց է ներկայացրել Մերձավոր Արևելքի կինոակադեմիայի ասոցիացիայի երբեմնի փոխնախագահ և կինոգործիչ Ռոջհիլաթ Աքսոյի դեմ Դիարբեքիրում «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմի ցուցադրության պատճառով։ Ֆիլմը ցուցադրվել է 2025-ի դեկտեմբերի 17-ին։

Նշենք, որ ֆիլմը ներկայացնում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհի Ավրորա Մարդիգանյանի պատմությունը: Երբ սկսվել է կոտորածը, Ավրորան 14 տարեկան էր և ապրում էր Օսմանյան կայսրության մի փոքրիկ քաղաքում։ Իր կամքի և վճռականության շնորհիվ 1917-ին աղջիկը փրկություն է գտնում ԱՄՆ-ում։

Կինոգործիչի դեմ հարուցվել է դատական ​​​​հայց՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով։ Նշվել է, որ Աքսոյը պետք է պատժվի «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին, Թուրքիայի Հանրապետության կառավարությանը և պետության դատական ​​​​մարմիններին հրապարակայնորեն վիրավորելու» համար։ Նրա անունը հայտնվել է ֆիլմի Դիարբեքիրում ցուցադրության դիմումի (ցուցադրման միջնորդագրի) մեջ։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հայցը նրա դեմ է, քանի որ նա է դիմում ներկայացրել ֆիլմի ցուցադրության համար։

1915-ի հայերի ցեղասպանությունը պատկերող ֆիլմի երկխոսությունները ներկայացվել են որպես մեղադրանքների ապացույց: Կինոգործիչն իր դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ նշել է, որ ֆիլմը մտնում է խոսքի ազատության շրջանակի մեջ և ինքը չի ընդունում այդ մեղադրանքները։

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին