copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 11:37 11-03-2026

Հնդկաստանից ժամանող ինքնաթիռը կnշտ վայրէջք է կատարել Փհուկետի օդանավակայանում

Հնդկաստանից ժամանող Air India Express-ի ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Փհուկետի օդանավակայանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Վայրէջքի հետևանքով տուժածներ չկան։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ օդանավում եղել է 140 մարդ, այդ թվում՝ 133 ուղևոր:

«Բոլոր ուղևորները բարեհաջող տարհանվել են ինքնաթիռից և տեղափոխվել սպասասրահ»,- նշում է հրատարակությունը:

Հաղորդվում է, որ ինքնաթիռը վնասել է շասսիի առջևի հենակը:

Օդանավակայանը ժամանակավորապես փակել է թռիչքուղին:

Ամենից շատ դիտված