copy image url
Ավելին 4 ամիս առաջ - 10:50 09-03-2026

Անհայտ կինը կրակ է բացել Ռիհաննայի՝ Բևեռլի Հիլզի առանձնատան վրա

Փոփ աստղ Ռիհաննայի Բևեռլի Հիլզի տունը կիրակի կեսօրին հայտնվել է անհանգստացնող միջադեպի կենտրոնում։ Անհայտ կինը իր մեքենայից կրակ է բացել երգչուհու առանձնատան վրա։

Ըստ TMZ-ի՝ կասկածյալը մի քանի կրակոց է արձակել արտիստի տան ուղղությամբ։

Ոստիկանությունը արագ ժամանել է դեպքի վայր և ձերբակալել 30-ամյա կնոջը։

Ըստ տեղեկությունների՝ 38-ամյա Ռիհաննան կրակոցների պահին գտնվել է տանը, բայց չի տուժել։

Իրավապահ մարմինները փակել են աստղի տան մոտ գտնվող փողոցը և շրջափակել տարածքը։ Լոս Անջելեսի ոստիկանները տեղում են եղել, և տարածքը շրջապատված է եղել դեղին ոստիկանական ժապավենով։ Հարձակման դրդապատճառը մնում է անհայտ։ Հետաքննիչները աշխատում են պարզել կասկածյալի դրդապատճառը։

Ռիհաննան և նրա ընտանիքը ապրում են մոտ 14 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատանը։ Երգչուհին այն գնել է 2021 թվականին։ Տունը գտնվում է Բևեռլի Հիլզի լեռների հանգիստ փողոցում և հայտնի է իր լիակատար գաղտնիությամբ. սեփականությունը թաքնված է բարձր ցանկապատերով։ Առանձնատունն ունի հինգ ննջասենյակ և յոթ լոգարան, իսկ դրա մակերեսը գերազանցում է երկու հազար քառակուսի մետրը: Շենքը կառուցվել է 1930-ական թվականներին։

Հետաքրքիր է, որ աստղի թաղամասում ապրում են նաև այլ հայտնիներ: Մրայա Քերիի և Մադոննայի տները մոտակայքում են, իսկ լեգենդար երաժիշտ Փոլ Մաքքարթնին ապրում է փողոցի դիմաց։

Հրապարակման պահին Ռիհաննայի ներկայացուցիչներից կամ Բևեռլի Հիլզի ոստիկանությունից պաշտոնական մեկնաբանություն չի եղել։