Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 22:20 08-03-2026

Իսրայելի հարվածներից սպանվել է «Հեզբոլլահի» անդամ Մուստաֆա Ահմեդ ալ-Զեյնը

Լիբանանում ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ութօրյա պատերազմի ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 394 մարդ, այդ թվում՝ 83 երեխա, կիրակի՝ մարտի 8-ին, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Նախարարության տվյալներով՝ վիրավորվել է առնվազն 1130 մարդ։

Իսրայելի բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ մեկ օրում Լիբանանի տարածքի վրա ավելի քան 100 ավիահարված է իրականացրել։ ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության համաձայն, հարվածները հասցվել են զենքի պահեստներին և «Հեզբոլլահ» շարժման տասնյակ ռազմական օբյեկտների։

Բեյրութի Դահիե շրջանում Իսրայելի բանակը հարվածել է «Ռադվան» ուժերի հրամանատարական կենտրոնին և ուսումնական համալիրին։ Բացի այդ, ՑԱՀԱԼ-ը հայտնել է «Հեզբոլլահ»-ի զինյալ Մուստաֆա Ահմադ ալ-Զեյնի ոչնչացման մասին։

Իսրայելի բանակի պնդմամբ, ալ-Զեյնը մի քանի տարի ապրել է Իրանում, որտեղից ղեկավարել է «Հեզբոլլահ»-ի գործողությունները Իսրայելի դեմ։

Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարն ասել էր, որ վերջին շաբաթվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվածների թիվը երկրում մոտեցել է 400-ի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ