copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 17:07 08-03-2026

Ճամբարակի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է, Աշոցքում՝ բուք

Մարտի 8-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճամբարակի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Աշոցքի տարածաշրջանում բուք է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ճանապարհային դեպարտամենտ