Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 16:59 08-03-2026

Հարյուրավոր երիտասարդներ՝ մեկ գաղափարի շուրջ. կայացավ «Հզոր համայնք» ամենամյա միջոցառումը

Արդեն 5-րդ տարին անընդմեջ կայացավ «Հզոր համայնք» ամենամյա միջոցառումը, որը կրթական համագործակցության և համայնքային զարգացման գաղափարի շուրջ էր համախմբել 12-24 տարեկան հարյուրավոր երիտասարդների՝ Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից։

Նախաձեռնության առանցքում երիտասարդների ակտիվության խթանումը, ոչ ֆորմալ կրթության ապահովումն ու համայնքային կյանքի զարգացումն է։

Oragir.News-ի նկարահանող խումբը նույնպես միջոցառման վայրում էր. մենք զրուցել ենք մասնակիցների հետ՝ պարզելու նրանց սպասելիքներն ու տպավորությունները։

Մեր զրուցակիցների թվում կային թե՛ նորեկներ, թե՛ «վետերաններ», որոնք բաց չեն թողել և ոչ մի հանդիպում։

Հարցին, թե ինչ է տվել իրենց այս հարթակը, երիտասարդները միաբերան պատասխանում են՝ ինքնավստահություն և նոր կապեր։

Իսկ «հզոր համայնք» ունենալու բանաձևը, ըստ մասնակիցների, պարզ է՝ կիրթ ու նպատակասլաց երիտասարդների և նրանց աջակցող մեծերի սերտ համագործակցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել