Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 11:58 08-03-2026

Հաստատված խաղաղության պայմաններում կանայք առավել լայն հնարավորություններ են ստանում լիարժեք իրացնելու իրենց ներուժը. ՆԳ նախարար

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ուղերձը Կանանց միջազգային տոնի առթիվ․

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։

Այսօր կանայք ավելի ակտիվ են ներգրավված հասարակական և մասնագիտական կյանքում՝ իրենց գիտելիքով, պատասխանատվությամբ և առաջնորդական կարողություններով կարևոր ներդրում ունենալով մեր երկրի առաջընթացի գործում։

Հաստատված խաղաղության պայմաններում կանայք առավել լայն հնարավորություններ են ստանում լիարժեք իրացնելու իրենց ներուժը, իսկ Կառավարության խրախուսական և ծրագրային քաղաքականությունն ուղղված է այդ հնարավորությունների ընդլայնմանը և կանանց ակտիվ մասնակցության խթանմանը։

Կանանց լիարժեք մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներին և կառավարման համակարգում նրանց ներգրավվածության ընդլայնումը կարևոր պայման են ժամանակակից ու արդյունավետ պետական կառավարման ձևավորման համար։ Կանանց և տղամարդկանց համատեղ ներուժը հնարավորություն է տալիս ձևավորել առավել հավասարակշռված և արդյունավետ լուծումներ հանրային նշանակության հարցերում։

Առանձնահատուկ շնորհավորում եմ Ներքին գործերի նախարարության համակարգի բոլոր կանանց՝ բարձր գնահատելով նրանց ծառայությունը հանրային անվտանգության ապահովման և հանրային ծառայությունների մատուցման պատասխանատու գործում։ Սիրելի՛ ծառայողներ և աշխատողներ, դուք ձեր օրինակով եք փաստում, որ արհեստավարժ ոստիկան, փրկարար, անվտանգային և հանրային ծառայությունների մատուցման ոլորտի մասնագետ լինելը հնարավոր է աշխատասիրության, պատասխանատվություն ստանձնելու և հանրությանը ծառայելու բարձր գիտակցության շնորհիվ։

Մաղթում եմ ձեզ առողջություն, հաջողություններ և նոր ձեռքբերումներ ձեր գործունեության բոլոր ոլորտներում»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ