copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 22:54 06-03-2026

Հորդորում ենք զերծ մնալ անհայտ ծագման էջերին անձնական կամ բանկային տվյալներ տրամադրելուց. ԲՏԱ նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարություն է տարածել.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում տարածվող «Ներուժ զարգացման հիմնադրամ» («neruzhfoundatio») անվամբ էջը և դրա կողմից տարածվող հրապարակումները որևէ առնչություն չունեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և նրա կողմից իրականացված «Ներուժ» ծրագրի հետ։

Տվյալ էջի հեղինակները թիրախավորված կերպով օգտագործում են նախարարության «Ներուժ» (Neruzh) հայտնի ծրագրի անվանումը և պաշտոնական միջոցառումների լուսանկարները՝ հանրության շրջանում վստահություն շահելու և թյուր տպավորություն ստեղծելու նպատակով։

Որոշ տվյալների համաձայն՝ էջի անունից քաղաքացիներին առաջարկվում են դասընթացներ և իրականացվում է գումարների հավաքագրում։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ նախաձեռնությունները որևէ կապ չունեն նախարարության հետ։

Նմանատիպ էջերը հաճախ պարունակում են կասկածելի հղումներ, որոնք կարող են վտանգել ձեր անձնական տվյալների անվտանգությունը։

Հորդորում ենք լինել զգոն, զերծ մնալ անհայտ ծագման էջերին անձնական կամ բանկային տվյալներ տրամադրելուց և հետևել բացառապես նախարարության պաշտոնական աղբյուրներին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում