copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 21:43 06-03-2026

Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան

2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ, 2024 թվականի նույն ժամանակահատվածի 2 միլիոն 208 հազար 179-ի փոխարեն։

Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նույն աղբյուրի համաձայն՝ 2025-ի նշված ժամանակահատվածում Հայաստան է ժամանել ադրբեջանցի 7 և 13.441 թուրք զբոսաշրջիկ։ Հիշեցնենք՝ գրել էինք, որ ՀՀ սահմանային անցման կետերով 2025-ին Թուրքիայից եկել էր 14.000 մարդ։

Խոսելով մյուս երկրների մասին հարկ է նշել, որ ԱՄՆ-ից 60.891 զբոսաշրջիկ իրենց համար զբոսաշրջային ուղղություն են ընտրել Հայաստանը նշված ժամանակահատվածում։ Հայաստանով են հետաքրքրված եղել նաև Բելառուսի 16.735 զբոսաշրջիկներ, Բելգիայի՝ 10.785, Գերմանիայի՝ 34.136, Իտալիայի՝ 22.669 զբոսաշրջիկներ և այլն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել