Ուղիղ եթեր
Ներքին Միտք 3 ամիս առաջ - 18:07 06-03-2026

Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանին պատրաստում են նոր ճանապարհ տալ Ադրբեջանին․ Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ կից գրությամբ․ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանին պատրաստում են նոր ճանապարհ տալ Ադրբեջանին

ԱՄՆ Իսրայել հարաբերությունների լարվածության և Իրանի շուրջ աճող ռազմական էսկալացիայի ֆոնին տարածաշրջանում ձևավորվում են նոր ռիսկեր։ Քննարկվում է նաև այն հարցը, թե ինչ դեր կարող է ունենալ Հայաստանը այս զարգացումների մեջ։

Հաղորդման ընթացքում անդրադառնում ենք այն տեղեկատվությանը, որ դեռևս փետրվարին Հայաստանում որոշ շրջանակներ ակտիվորեն լոբբինգ էին իրականացնում այն գաղափարի շուրջ, որ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Հայաստանը պետք է պատրաստ լինի Ադրբեջանին տրամադրել «հումանիտար ճանապարհ»։

Միևնույն ժամանակ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաներին Պարսից ծոցի տարածքում։ Այս ֆոնին տեղեկություններ են տարածվել նաև Նախիջևանի ինքնավար Հանրապետության ուղղությամբ երկու անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին, ինչից հետո Ադրբեջան ի նախագահը բարձր մակարդակով աղմուկ է բարձրացրել։

Այս իրավիճակում առաջանում են մի շարք կարևոր հարցեր. արդյո՞ք տեղի ունեցող իրադարձությունները պարզապես զուգադիպություն են, թե՞ դրանք ավելի լայն քաղաքական հաշվարկի մաս են։ Ինչպե՞ս է ստացվում, որ դեռ ռազմական գործողությունները ամբողջությամբ չսկսված՝ արդեն քննարկվում է Հայաստանի կողմից Ադրբեջանի համար հնարավոր անցուղի տրամադրելու հարցը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան