copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 15:56 06-03-2026

Հայտարարագրման գործընթացը պարզեցվել է․ մարզային հանդիպումներ էլ կլինեն

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիների համար պարզեցրել է հայտարարագրերի լրացման գործընթացը։

Ըստ ՊԵԿ-ի՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ իրազեկելու նպատակով նախաձեռնվել են մի շարք հանդիպումներ։ Դրանք տեղի են ունենալու մարզերում՝ 2026 թվականի մարտի 11-ից մինչև 27-ը ընկած ժամանակահատվածում։

Հանդիպումներին հնարավոր է գրանցվել՝ զանգահարելով մարզային սպասարկման բաժին կամ էլ նամակ ուղարկելով ՊԵԿ-ի կողմից տրված էլ հասցեին։

ՊԵԿ-ը նաև հիշեցնում է, որ բոլոր այն ֆիզիկական անձիք ովքեր ՀՀ ռեզիդենտ են և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի պարտավոր են լրացնել 2025 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը՝ բացառությամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։