Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 23:09 05-03-2026

Օսիպյանից և կնոջից պահանջվում է բռնագանձել 3 անշարժ գույք, 90 մլն դրամից ավելի գումար․ Hetq

Գլխավոր դատախազությունը 2026թ. փետրվարի 16-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Ոստիկանության նախկին պետ Վալերի Օսիպյանի և կնոջ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Դատախազությունը «Հետքին» տրամադրել է ենթադրաբար ապօրինի գույքի ցանկը, որ ցանկանում են դատական կարգով բռնագանձել:

Պահանջվում է բռնագանձել 3 անշարժ գույք Երևանում, որից երկուսը Կենտրոն վարչական շրջանում է: Բռնագանձման պահանջ է ներկայացվել նաև մեկ ավտոմեքենայի վերաբերյալ:

Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 125 մլն 580 հազ. դրամ է:
Դատախազությունը նաև գումարային պահանջ է ներկայացրել՝ մոտ 48 մլն դրամի բռնագանձում որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և մոտ 43 մլն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Հիշեցնենք՝ 2018թ․ իշխանափոխությունից հետո Վալերի Օսիպյանը նույն տարվա մայիսի 10-ին նշանակվեց ոստիկանության պետ, իսկ վարչապետի 2019թ․ սեպտեմբերի 18-ի որոշմամբ՝ վարչապետի գլխավոր խորհրդական։ Օրեր անց՝ հոկտեմբերի 7-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերի Օսիպյանն ազատվեց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից